|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ Քլարքի համալսարանի պատմության պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին «Աշխարհն առանց ցեղասպանության» կազմակերպությունը մրցանակ է շնորհել:
Ըստ «Ակօս»-ի՝ կազմակերպության ղեկավար Էլեն Քենեդին Աքչամին նամակ է հղե, որում մասնավորապես ասվում է. «Երկար ժամանակ է՝ հիանում ենք Ձեր խիզախ աշխատանքով, որի նպատակն է փաստել Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունները: Դուք հետևողական համառություն եք ցուցաբերել ցեղասպանության վերաբերյալ Ձեր խոսքում՝ չնայած թուրք ծայրահեղականների կողմից հնչած` մահվան սպառնալիքներին»: