|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Գերմանիայում և Ավստրիայում ընթացող նախընտրական քարոզարշավների վերաբերյալ՝ պնդելով, որ դրանք ուղղված են իրենց դեմ:
Ըստ Demokrathaber-ի՝ նախարարությունը հայտնել է, որ «ափսոսանքով» է հետևում այդ երկրներում ընտրությունների նախընտրական փուլին, քանի որ, ըստ նախարարության, քարոզարշավները կրում են «հակաթուրքական բնույթ»:
«Ափսոսանքով ենք հետևում Գերմանիայում և Ավստրիայում քաղաքական լիդերների նախընտրական քարոզարշավներին, որոնք ուղղված են Թուրքիայի դեմ և Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը խոչընդոտելուն»,- նշվել է հայտարարության մեջ:
Նախարարությունը նաև այդ հարցով իր մտահոգությունն է հայտնել: