|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը, սույն թվականի սեպտեմբերի 1-ին երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: