|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման և Երևանի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ՀԿՄԿԳ բաժնի պետ Արման Խաչիկյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Աղետների բժշկության կենտրոնի ուսումնական բաժնի պետ Արթուր Մանուկյանին և Երևանի փրկարարական վարչության Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ հրամանատար Հենրիկ Սիմոնյանին փ/ծ փոխգնդապետի, Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի հրահանգիչ Կարեն Բուլղադարյանին, ԲՆԱՀՎԿՎ ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիտորինգի բաժնի հրահանգիչ Ռուդոլֆ Ավանեսյանին ու Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ հրամանատար- բաժնի պետի տեղակալ Արթուր Դարբինյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: