|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հերթական հայատյաց ելույթին:
Միջանյալ նշենք, որ Գյոքչեքը Twitter-ի իր էջում վիրավորել է թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին, ով Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքներ է տանում: Տեղադրելով Օզդեմիրի նկարը՝ Գյոքչեքը նրան անվանել է «հայի սպասավոր», «դավաճան»:
Փայլանն իր թվիթերյան էջում խիստ պատասխան է տվել քաղաքապետին ՝ գրելով. «Օզդեմիրը պատմության մեջ կմտնի որպես Թուրքիայի հպարտություն, իսկ դու՝ որպես ռասիստ, ֆաշիստ, անարգ»: