|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Օգոստոսի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Խաչիկ Ե.-ի տնից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ դեպքի հաջորդ օրը հանցագործությունը բացահայտվեց. օգոստոսի 18-ին, ժամը 11.35-ին, գողություն կատարելու կասկածանքով Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ն:
Հետագա միջոցառումների շնորհիվ հիմնավորվել է, որ Հովհաննես Մ.-ն օգոստոսի 16-ին, ժամը 22-ի սահմաններում, Այնթափ գյուղի նշված տան պատուհանը բացելով՝ մուտք է գործել և գողացել 620.000 դրամ, 1.350 ԱՄՆ դոլար, 10.000 ՌԴ ռուբլի և 110 եվրո գումար:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հովհաննես Մ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն: