|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Օգոստոսի 14-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Nissan Sunny մակնիշի 010FF01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Ա. Գ.) բախվել է մոպեդին (վարորդ՝ Գ. Ղ.). մոպեդը շրջվել է:
Փրկարարները Գ.Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: