|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսում կանգնեցրել են Հարավային Ամերիկայից Ավստրալիա ուղևորվող զբոսանավ, որում 1,46 տոննա կոկաին են հայտնաբերել. հայտնում է Интерфакс-ը: Այդ քանակը Ավստրալիայում կվաճառվեր մոտ 256 մլն ԱՄՆ դոլարով:
Ռազմանավերը «Աֆալինա» կոչվող զբոսանավին ուղեկցել են մինչև Խաղաղ օվկիանոսում գտնվող ֆրանսիական տարածքը` Նոր Կալեդոնիա: Նավի 4 ուղևորները, նախնական տվյալներով` Լիտվայի և Լատվիայի քաղաքացիներ, ձերբակալվել են:
Ավստրալական հետախուզությունը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական նավատորմին և հայտարարել, որ կհետաքննի գործը: