|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում է տասը գրոսմայստեր, այդ թվում` հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիին:
Առաջին տուրից հետո Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Սերգեյ Կարյակինը մեկական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը: