|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արամ Խաչատրյանի արձանի շուրջ խաչատրյանական մեղեդիներ կհնչեն։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցության ժամանակ հորդորեց արագացնել իր հանձնարարականի կատարումը և «Արամ Խաչատրյան» համերգասրահի մուտքի առջևի հրապարակը, որտեղ տեղադրված է կոմպոզիտորի արձանը, ապահովել նրա՝ անընդհատ հնչող մեղեդիներով: « Թե չէ՝ այդտեղ ամեն ինչ հնչում է, բացի Խաչատրյանի երաժշտությունից։ Այդ հրապարակը պետք է «երգի»»,- ասաց Ամիրյանը։