|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարակից հրապարակում անց է կացվել արդեն ավանդույթ դարձած «Երևանյան դրիֆթինգ» ավտո-մոտո շոուն:
Միջոցառման ընթացքում տարբեր մակնիշի հզորացված և վերափոխված մեքենաներն ու մոտոցիկլետները ցուցադրել են դրիֆթինգի ամենահետաքրքիր և գեղեցիկ համարները: Այս դիտարժան շոուի ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել նաև անմիջականորեն ծանոթանալու մեքենաների և մոտոցիկլետների հնարավորություններին՝ ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները նրանց հզորությունների և մյուս հատկանիշների մասին:
Նշենք նաև, որ «Երևանյան դրիֆթինգ» մրցույթի հաղթողներն արժանացել են գավաթների և միջոցառման հովանավորների կողմից նվերների: