|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ արտակարգ պատահար է գրանցվել Լոռու մարզում: Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ ժամը 16:00–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շնող և Քարկոփ գյուղի մոտակայքում մարդ է ընկել գետը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ մայր ու աղջիկ, փորձել են անցնել գետը, սակայն մայրը սայթաքել է և ընկել գետը:
Նախնական տեղեկություններով՝ գետը քշել՝ տարել է կնոջը: Հայտնի չէ, կինը ջրահեղձ է եղել, թե ոչ: Փրկարարներն ու քաղաքացիները որոնում են նրան: