|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր Կարապի լճի տարածքում մեկնարկել է ձմերուկի հինգերորդ փառատոնը: Արդեն ամենամյա դարձած այս միջոցառումը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Փառատոնն ուղեկցվում է հետաքրքիր ժամանցային ծրագրերով, ձմերուկային երթով, մրցույթներով, ձմերուկների գեղարվեստական ձևավորմամբ, ձմերուկի հյուրասիրությամբ և համտեսմամբ, ինչպես նաև համերգային ծրագրով:

