|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թեհրանի մետրոյում տղամարդը հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով ամենաքիչը 5 մարդ՝ այդ թվում 1 ոստիկան վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական ISNA գործակալությանը:
Դեպքը տեղի է ունեցել Թեհրանի արվարձանային Ռեյ քաղաքի կայարանում: Տղամարդը վնասվածքներ է պատճառել 4 քաղաքացու, ապա ոստիկանին, ով փորձել է կանխել նրա հարձակումը: Իրավապահները մի քանի զգուշացնող կրակոց են արձակել օդ՝ նրան սթափեցնելու համար, սակայն հանցագործն անտեսել է դրանք: Ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա վրա, ինչի հետևանքով նա մահացել է: