|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հուլիսի 14-ին, ժամը 22:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում այրվում է անասնակերով բեռնված տրակտորի կցորդիչ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:34-ին:
Այրվել է Սասունիկ գյուղի 32 փողոցի 18 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում կուտակած մոտ 130 հակ անասնակեր, անասնագոմի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ, անասնագոմին հարակից կայանած կցորդիչը՝ ամբողջությամբ և կցորդիչի վրա գտնվող մոտ 130 հակ անասնակեր: