|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:
Մարգարյանը 1955-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: 1972-ից Հայաստանի հեռուստատեսային ստուդիայում իրականացրել է հեռուստատեսային բեմադրություններ: Ավելի քան 30 տարի ղեկավարել է կինոստուդիային կից կինոդերասանի դպրոց-ստուդիան:
Նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնցից թվում են «Եղիշե Չարենց», «Անհնազանդ սերունդ», «Նվագախմբի տղաները», «Տերտերին ուխտը», «Բարեկենդան», «Հող եւ ոսկի», «Խաչմերուկի դեղատունը» ֆիլմերը:
Մարգարյանը` որպես դերասան, նկարահանվել է մեկ անգամ՝ «Տակառագործը» ֆիլմում: