|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի նախագահ Էրդողանը գերմանական Die Zeit-ի հետ զրույցում նշել է, որ Գերմանիան ինքնասպանություն է գործում՝ իր ելույթը չթույլատրելով:
Ըստ Demokrathaber-ի՝ նա նշել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Գերմանիայի կանցլեր Մերկելի հետ: Ինչ վերաբերում է Գերմանիայում իր ելույթը չթույլատրելուն՝ Էրդողանը նշել է. «Գերմանիան, չթույլատրելով իմ ելույթը, ինքնասպանություն է գործում»:
Նա նշել է, որ Թուրքիան և Գերմանիան միմյանց կարիքն ունեն, սակայն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է Գերմանիային դիտարկել որպես ահաբեկչներին աջակցող երկիր այնքան ժամանակ, քանի դեռ Գերմանիան Թուրքիային չի վերադարձրել Գյուլենական շարժման աջակիցներին: