|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանն ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից և կմեկնի Ֆրանսիա` ուսումնառության Փարիզի Կաթոլիկ համալսարանում:
Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը, ազատվելով Շիրակի թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում: