|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվայում համերգով հանդես կգա հայտնի System of a Down խումբը. հայտնում է Вести-ն:
Ընդ որում` խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ժամանել է Ռուսաստան ոչ միայն համերգի համար: Առաջին հերթին նա ուղևորվել է «Մոսֆիլմ», որտեղ ներկայումս աշխատանքներ են տարվում պատմական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆենթեզի ֆիլմի վրա, որը հիմնված է ռյազանյան էպոսի վրա: Սերժ Թանկայնն վերոհիշյալ ֆիլմի սաունդթրեէի հեղինակն է:
Նա հանդիպում է ունեցել ֆիլմի գլխավոր հերոս Իլյա Մալակովի հետ: Խոսելով երաժշտության մասին` Թանկյանը նշել է, որ այն շատ էպիկական է` հաշվի առնելով ֆիլմի բնույթը, սակայն կան նաև ռոք, ազգային ֆոլկլորի տարրեր:
Ֆիլմը կինոթատրոններում կլինի նոյեմբերի վերջին: