|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումն արդեն համաձայնեցված է,և այն տեղի կունենա հուլիսի 7-ին`Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում, այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի ուշ հանդիպման օրվա մասին հաստատել են նաև Վաշինգթոնում: ՈՒշակովը ասել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում:
Երկու երկրների առաջնորդները կունենան ժամանակ քննարկելու նաև շատ այլ հարցեր: Այս հանդիպումը Պուտին-Թրամփ առաջին հանդիպումը կլինի: Մինչ այդ նրանք երեք անգամ հեռախոսազրույց են ունեցել: