|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տասը տարի առաջ այս օրը Ստամբուլում սկսվել է «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացը:
Ըստ Demokrathaber-ի՝ այս առիթով «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հերթական անգամ հավաքվել են Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի դիմաց: Նրանք նշել են, որ արդեն 10 տարի է անցել սպանությունից, սակայն մեղավորները դեռ չեն պատժվել:
Բացի այդ, այսօր առաջին անգամ մեկնարկել է նաև սպանության գործով նիստը, որի շրջանակներում քննվում է ոստիկանության աշխատակիցների և պետական գործիչների համատեղ գործը:
Չաղլայանի պալատի դիմաց հավաքվել են քրդամետ Ժողվուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները, այդ թվում՝ Կարո Փայլանը, «Ակօս»-ի՝ հայերեն բաժնի խմբագիր Եդվարդ Դանզիքյանն ու «Հրանտի ընկերները» նախաձեռնության անդամները: