|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
3 մարդ մահացել և 5 մարդ տուժել են Մոսկվայի շրջանում սկսված ուժող անձրի և քամու պատճառով: Մասնավորապես ցերելը Լարինո գյուղում կայծակը հարվածել է մի խումբ բանվորների: Ուզբեկստանի 42-ամյա քաղաքացին տեղում մահացել է, իսկ նրա ընկերը` Տաջիկստանի 49-ամյա քաղաքացին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա մահացել է:
Մոսկվայի շրջանի մեկ այլ մասում կայծակը հարվածել և սպանել է 33-ամյա տղամարդուն: Մոսկվայի փողոցներից մեկում ծառն ընկել է քաղաքացու վրա` պատճառելով կոտրվածքներ: Տարբեր փողոցներում նման միջադեպեր են կրկնվել, երբ ծառերը ուժեղ քամու պատճառով պոկվել են և ընկել մարդկանց վրա` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վատ եղանակի պատճառով Մոսկվայի շրջանում շուրջ 4 հազար մարդ առանց հոսանքի են մնացել :