|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել Երևանի հայտնի սուպերմարկետներից մեկում:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ժամը 3–ին մի քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ դիմակավորված անհայտ անձն ատրճանակով մուտք է գործել Գայի պողոտայի 8/2 հասցեում գտնվող սուպերմարկետ, մոտեցել դրամարկղին և զենքի սպառնալիքով պահանջել բացել այն: Սակայն սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հարձակումը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձի ինքնությունը պարզելու համար: