|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց ներդրումային ծրագրերին հավանությունուն տալու, մասնավորապես` «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելու համաձայնություն տալու մասին հարցը, որը հաստատվեց կառավարության կողմից: Որոշմամբ նվիրաբերվում է Նորագավիթ թաղամասին հարող տարածքը` 163,2 հեկտարը, որտեղ «Սպայկա»-ն կկառուցի 110 հա կիսափակ ջերմոցային համալիր, իսկ «Արմսանպրոդակտ»-ը բորբոսով պանրի գործարան, որը տարեկան 1000 տոննա պանիր կարտադրի: Այդ ընկերությունները 2017-2019թթ. կատարելու են 200 միլիոն դոլարի ներդրում` ստեղծելով 1300 մշտական աշխատատեղ: