|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հունիսի 23-ին ժամը 00:33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի կաթի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան փողոցում՝ «Դուստր Մելանյա» պանրի գործարան ՍՊԸ-ի մոտակայքում, բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի 34 ZV 241 պետհամարանիշի (վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Ա.) և «BMW» մակնիշի 24 OO 910 պետհամարանիշի (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ը և Ա. Ս.-ը դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղի ուժերով տեղափոխվել Տաշիր քաղաքի ԲԿ, տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: