|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունում արտացոլված է ռուսական կողմի դիրքորոշումը: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով վերջին օրերին առաջնագծում լարվածության աճի վերաբերյալ հարցին:
Նա նաև հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ-ի ջանքերի օրակարգում:
Հիշեցնենք, որ համանախագահների վերջին հայտարարությունում ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արվում քաղաքական կամք դրսևորել և վերադառնալ բանակցություններին: