|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կառավարության այսօրվա նիստում բյուջեում վերաբաշխում կատարվեց նախագահի աշխատակազմի հետ կապված: Դա պայմանավորված է նախագահի աշխատակազմի ընդհանուր թվի փոփոխմամբ, որի արդյունքում աշխատողների քանակը նվազել է 27 հաստիքային միավորով, ինչպես նաև կրճատվել է ծառայողական ավտոմեքենաների քանակը` 15 միավորով:
Ըստ այդմ, ՀՀ նախագահի աշխատակազմին 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 50 միլիոն 178 հազար դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ: