|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում պատմել է իր դուստրերի և փեսաների մասին. հայտնում է Московский комсомолец-ը:
Պուտինի դուստրերը չեն զբաղվում քաղաքականությամբ և կոմերցիոն գործունեությամբ, այլ նվիրել են իրենց կյանքը գիտությանը և կրթությանը: ՌԴ նախագահի խոսքով` իր դուստրերն ամուսնացած են, և ինքը ժամանակ առ ժամանակ հանդիպում է նրանց հետ:
Սթոունը հարցրել է`արդյո՞ք Պուտինի և նրա փեսաների կարծիքները տարբեր են որոշ հարցերում: «Լինում են տարբեր տեսակետներ: Սակայն մենք չենք վիճում, ավելի շուտ բանավիճում ենք»,- պատասխանել է Պուտինը: