|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, հունիսի 11-ին, ժամը 15։23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բետոնե ծածկի տակ մեծ քանակությամբ սնդիկ կա. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության ՃՔԿԻՄ բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս նախասրահի հատակի տակ (մոտ 1 քմ) հայտնաբերվել է սնդիկանման զանգված, որից վերցվել է փորձանմուշ:
Սամանազատվել է տարածքը և բնակիչներին տրվել համապատասխան ցուցումներ՝ անվտանգության հետ կապված: