|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մադրիդում տղամարդկանց արգելել են հասարակական տրանսպորտում ոտքերը լայն բացած նստել:
Ըստ Demokrathaber-ի՝ Մադրիդի քաղաքապետարանի կողմից նման որոշում է ընդունվել այն պատճառով, որ չափից լայն բացված ոտքերը շրջապատի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան է համարվում։ Որոշումից հետո մետրոյում և հասարակական այլ տրանսպորտում կհայտնվեն հատուկ նշաններ, որոնք կտեղեկացնեն այդ արգելքի մասին։
Իսպանիայում «Կարող ենք» կուսակցությունը հատուկ արշավ է սկսել նաև համացանցում՝ այդ որոշումն ավելի ճանաչելու դարձնելու համար: #Մադրիդը՝ առանց ոտքերը չռած տղամարդկանց հեշթեգերով գրառումները կնպաստեն, որպեսզի որոշման մասին հնարավորինս շատ մարդիկ տեղեկացվեն: