|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ «alikonline»-ին հաջողվել է կապ հաստատել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ:
Նա տեղեկացրել է, որ ինքը, Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ մյուս պատգամավորները գտնվում են խորհրդարանի նիստերի դահլիճում եւ նրանց կյանքին որեւէ վտանգ չի սպառնում:
Խանլարյանը հաղորդել է, որ զինված հարձակումը տեղի է ունեցել խորհրդարանի վարչական շենքում, որտեղ տեղակայված են պատգամավորների գրասենյակները:
Աղբյուր՝ alikonline.ir