|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում հրատարակված այն լուրերը, թե իր հայրը` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Համբուրգում բիզնես է հիմնել: Նա նաև նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե հորեղբոր` Ջոնիկ Աբրահամյանի ընտանիքը արտագաղթում է Հայաստանից:
«Հորեղբորս վերաբերյալ հրապարակմանը ծանոթ էի, բայց առաջին անգամ լսեցի բիզնեսի մասին լուրը: Երկուսն էլ հերյուրանքներ են, այդպիսի բաներ չկան»,- հայտարարեց Աբրահամյանը, ապա կատակեց. «Համբուրգում մենք չենք էլ եղել»: