|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել` կապված պետական սահմանապահ ծառայության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևի հետ. հայտնում է haqqin.az-ը: Նա դարձյալ նշանակվել է պետական սահմանապահ ծառայության պետ:
Ալիևը նաև փոփոխություններ է մտցրել պետական սահմանապահ ծառայության կանոնակարգում: Փոփոխությունների համաձայն` սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը լուծարվել է: Պետական սահմանապահ ծառայությունը կղեկավարի ծառայության պետը: Նաև` պետական սահմանապահ ծառայությունում նշանակումներ և պաշտոնանկություններ կիրականացվեն Ադրբեջանի նախագահի հրամանով` պետական սահմանապահ ծառայության պետի առաջարկով: