|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ավանդական կարատեի աշխարհի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Իսկանդարկանը կմասնակցի Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
Գավաթի մրցաշարում տղամարդկանց և կանանց պայքարում հանդես կգան 10-ական մարզիկներ: Հայաստանի մարզական պատիվը Լեհաստանում կփորձի պաշտպանել նաեւ աղջիկների Հայաստանի բազմակի չեմպիոն Արփի Սաֆարյանը:
Մրցաշարին մասնակցում են 10 երկրների ուժեղագույն մարզիկները:
Մեր մարզիկները մրցավայր են մեկնել ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Նարեկ Իսկանդարյանը նախորդ տարի նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: