|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Վիմ-Ավիա» ռուսական ավիաընկերության ուղևորները չվերթերի զանգվածային հետաձգումների պատճառով բողոքի ակցիա են կազմակերպել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում. հայտնում է Лента.ру-ն: Նրանք փակել են «Դոմոդեդովո»-ի սպասասրահներից մեկը և տեղեկատուները:
Ուղևորների խոսքով` ուշացումների պատճառն ավիափոխադրողի ներկայացուցիչներն իրենց չեն բացատրել: Զբոսաշրջիկները պարզել են, որ, ենթադրաբար, դա տեղի է ունեցել ինքնաթիռներից մեկի անսարք լինելու պատճառով: Ուղևորներին տրամադրել են ջուր և սննդի կտրոններ, ընդ որում՝ հյուրանոցներում տեղավորել են քչերին, մյուսները ստիպված են եղել գիշերել օդանավակայանում: