|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ:
«Տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի թիրախը կրկին ղպտի քրիստոնյաներն էին, անսահման դաժանությամբ ցնցել է բոլորիս։ Մենք խստորեն դատապարտում ենք տասնյակ անմեղ կյանքեր խլած այս անմարդկային արարքը և մեր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին: Իմ խորին ցավակցությունը փոխանցեք զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է հեռագրում: