|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 21-ամյա պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Հաթերքի գյուղապետ Ռադիկ Գրիգորյանը հայտնեց, որ Արմենն 8 ամիս առաջ էր անցել պայմանագրային ծառայության, եղբայրներից ավագն էր:
Գյուղապետի խոսքով՝ Արմենը մեկ ամիս առաջ էր նշանվել:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: