|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ ՀՀ նախագահը մի շարք հրամաններ է ստորագրել և նախարարներ նշանակել: Այսօր լրագրողները ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կարծում` կվերանշանակվի՞ իր պաշտոնին, թե՞ ոչ: Նախարարը նշեց, որ ինքն այսօրվա դրությամբ կատարում է իր պարտականությունը:
Հարցին, թե ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց հետո հստակեցված չէ՞ պաշտոնների վերաբաշխման հարցը, Մկրտչյանը պատասխանեց, որ հստակեցված ու համաձայնեցված է: «Մեկ օր սպասեք, և ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց նա: