|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների միջև անցկացված հարցման արդյունքում Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի խաղարկության եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ստացել է քվեարկողների ձայների 42 %-ը:
Երկրորդ տեղում «մանկունյացիների» կիսապաշտպան Պոլ Պոգբան է` 34 % ձայներով:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր հոլանդական «Այաքսին», իսկ տանտերերի երկրորդ գնդակը մրցակցի դարպասը խփել էր Հենրիխ Մխիթարյանը:
Аякс - Манчестер Юнайтед 0:2. Обзор матча. Лига Европы 2016/17. Финал. от GOALTIME - ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.