|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, խորհրդարանի անդամ Հակոբ Բագրատունին երեկ ՀՅԴ կոմիտեի անունից ցավակցական նամակ է հղել Լիբանանում Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթըրին:
Բագրատունին դատապարտել է Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ ցավակցություն հայտնելով անմեղ զոհերի համար և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինն իր հերթին ցավակցական նամակ է հղել դեսպան Շորթըրին՝ կարեկցանք ու զորակցություն հայտնելով Բրիտանիայի կառավարությանն ու ժողովրդին: