|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: Տաճարի բակում Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը դիմավորել են Հունաց պատրիարքը և Տեր Սևան Արաքեպիսկոպոս Ղարիբյանը: Հայկական բաժին այցելության ընթացքում Դոնալդ Թրամփը և ԱՄՆ առաջին տիկինը ծանոթացել են Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի պատմությանը: