|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուսթաֆա Դեսթեջին երկրի ղեկավարությանն ուղղված հակահայկական կոչով է հանդես եկել: Ըստ T24-ի՝ նա կոչ է արել անմիջապես արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին:
«Թուրքիան չպետք է որևէ հարաբերություն ունենա Հայաստանի հետ: Սահմանը չպետք է բացվի»,- ասել է թուրք գործիչը:
Նա նման հայտարարություն է հնչեցրել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Նրա խոսքով՝ Թուրքիայից պետք է վտարվեն բոլոր այն հայերը, ովքեր այդ երկրի քաղաքացիություն չունեն: