|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Սաուդյան Արաբիայում անցկացվող «ԱՄՆ-մուսուլմանական աշխարհ» գագաթաժողովի շրջանակում հանդիպել է մի շարք համաշխարհային առաջնորդների, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. հայտնում է НТВ-ն:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում` առևտրատնտեսական, քաղաքական և մշակութահումանիտար կապերի խորացումը:
Նախագահները նաև կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: