|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ-ում քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը: ՀՀԿ առաջարկը ներկայացրեց Հրայր Թովմասյանը, ով առաջարկեց մշտական հանձնաժողովների թիվը կրճատել` 12-ից դարձնել 9-ը:
«Ելք» դաշինքից պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց Հրայր Թովմասյանին` կարո՞ղ է սա հատուկ է արված, որ «Ելք» դաշինքը հանձնաժողովի նախագահ չունենա:
Հրայր Թովմասյանն արձագանքեց` ասելով, որ սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ նշվում էր, որ ԱԺ-ն 6 մշտական հանձնաժողով ունենա, իսկ այդ ժամանակ «Ելք» դաշինք չկար, այնպես որ` կապել սա դրա հետ, անիմաստ է: