|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լույս է տեսել «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը»՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Աղվան Հովսեփյանի հեղինակությամբ:
Ուսումնասիրությունը նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության իրավաբանական հատույթի ուսումնասիրությանը, որը բացառիկ երևույթ է և նոր խոսք ինչպես նարեկացիագիտության, այնպես էլ իրավագիտության մեջ:
Մինչև օրս Գրիգոր Նարեկացու Մատյանն ուսումնասիրել են բանասերները և լեզվաբանները, փիլիսոփաները և աստվածաբանները, սակայն որքան էլ զարմանալի է, իրավաբանները երբևէ չեն անդրադարձել այդ անզուգական կոթողին:
Այս ուսումնասիրությունը հաճելի անակնկալ է և՛ նարեկացիագետների, և՛ իրավագետների համար:
Աշխատությունը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։