|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնել է Ռուսաստան` մասնակցելու Ալեքսանդր Դիտյատինի Գավաթի միջազգային խաղարկությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ այս անգամ փորձարկելու են երիտասարդներին: Թիմի կազմում ընդգրկված են Արթուր Ավետիսյանը (լուսանկարում), Ժորա Սմբատյանը եւ Գագիկ Խաչիկյանը (երեքն էլ` բազմամարտ):
Հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մայիսի 19-ին: Ավետիսյանը եւ Սմբատյանը հանդես կգան թիմային պայքարում, իսկ Խաչիկյանը` անհատականում: