|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Դինա Փաուելը հայտարարել է, որ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Դոնալդ Թրամփը գաղտնի տեղեկություն է տրամադրել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին, կեղծ է. հայտնում է Газета.ру-ն:
«Այդ հոդվածը կեղծ է: Նախագահը քննարկել է միայն ընդհանուր սպառնալիքները, որոնց բախվում են երկու երկրները»,- ասել է նա:
Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, թե Թրամփը Լավրովի հետ բանակցությունների ժամանակ նրան գաղտնի տեղեկություններ է հաղորդել: