|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգևների թիվն ավելացավ ևս մեկով:
Մաեստրոն, որն իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված է ծննդավայր՝ Ստամբուլ, Պոլսի Պատրիարքարանի Վարդանաց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ.Վրդ Թաթուլ Անուշավանի կողմից Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգևատրվեց Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով: