|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ մայիսի 16-ին կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ըստ Yeni Şafak-ի՝ Էրդողանը անձնական ինքնաթիռով ԱՄՆ է ուղևորվել Պեկինից՝ Չինաստան այցից հետո:
ԱՄՆ այցի ընթացքում Էրդողանին կուղեկցեն առաջին տիկին Էմինե Էրդողանը, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային անվտանգության նախարար Ֆիքրի Ըշըքը: