|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով երեք զինվոր է մահացել:
Ըստ Demokrathaber-ի՝ Գաբար լեռան մոտակայքում հակաքրդական հատուկ գործողությունների ընթացքում թուրք զինվորները որոնողական աշխատանքներ են իրականացրել: Այդ ընթացքում իրականացված պայթյունի հետևանքով մահացել է երեք զինվոր, գրանցվել են նաև վիրավորներ: Վիրավոր զինվորներից մեկի վիճակը ծանր է:
Պայթյունի մասին այլ մանրամասներ դեռևս չկան: